Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքի հարակից շրջանում
Այսօր` հունվարի 19-ին, Ջերմուկ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք 2.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` օջախը եղել է 10 կմ խորության վրա։
«Տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Գրինվիչի ժամանակով՝ 18:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.92⁰ և արևելյան երկայնության 45.37⁰ աշխարհագրական կոորդինատներով երկրաշարժ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Աղնջաձոր, Արտաբույնք, Թառաթումբ, Վերնաշեն, Շատին և Քարագլուխ գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ:
Նմանատիպ հոդվածներ
«Կոնդեցի կռիսի տղան» ռացիայով գաղտնի հետևել է Երևանում իրավապահների շարժին
Շաբաթ օրը՝ հունվարի 22–ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկներ...
Սպանություն՝ Աբովյան քաղաքում. 36-ամյա տղամարդու պարանոցը կտրված են գտել
Այսօր՝ հունվարի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Դարանի...
Ֆրանսիացի դերասանը դահուկ քշելու ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով մահացել է
Ողբերգական պատահարի հետևանքով 37 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասան Գասպար Ուլիելը, հայտնում են ֆրանսիական լրա...
Խոշոր վթար. ավտոմեքենաների բախման հետևանքով վիրավորներ կան
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանի կողմից նյութեր են ն...