Սպորտ
Արեստ Սահակյանը նոկաուտից 11 օր անց մահացել է
Ռուսաստանցի բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը մահացել է ռինգում ստացած հարվածի պատճառով 11 օր կոմայի մեջ անցկացնելուց հետո:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, մարզիկի մահվան մասին ինստագրամյան իր էջում հայտնել է նրա քույրը: Բռնցքամարտիկը ճակատագրական հարվածը ստացել էր Տոլյատիում անցկացվող «Նոկաուտի արքաները» մրցաշարի ժամանակ:
Մրցումների ժամանակ, որոնք անցկացվել են դեկտեմբերի 26-ին, Սահակյանը մրցակցից հարված է ստացել գլխին, ինչի հետևանքով կոմայի մեջ է ընկել: Բժիշկները նրա մոտ գլխուղեղի այտուց են ախտորոշել և չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ պատասխան խաղին
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
5.0