Բաքվի պահանջը՝ Հայաստանին․ առանց այդ փոփոխության խաղաղության պայմանագիր չի լինի
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը նախատեսում է տարածքային հավակնություններ Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ։ «Հաբեր Գլոբալ» թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ ստացվող ազդակները վկայում են Հայաստանի նոր Սահմանադրության պատրաստման գործընթացի մեկնարկի մասին։
Հաջիևի խոսքով՝ Հայաստանի հիմնական օրենքից տարածքային հավակնությունների բացառման դեպքում Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում։ Նա նաև ընդգծել է, որ ներկայումս տարածաշրջանում արդեն իսկ ձևավորվել է դե ֆակտո խաղաղ իրավիճակ։
Խոսելով Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների մասին՝ նախագահի օգնականը նշել է, որ երկու երկրների ռազմավարական դաշնակցությունը մնում է անփոփոխ։
«Այն սեղանի շուրջ, որտեղ չկա Թուրքիան, կա Ադրբեջանը, իսկ այն սեղանի շուրջ, որտեղ չկա Ադրբեջանը, կա Թուրքիան։ Մենք վճռականորեն արձագանքում ենք մեր երկրների շահերի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլին, և այդպես կլինի նաև հետագայում», - հայտարարել է Հիքմեթ Հաջիևը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր...
Մոսկվան սպասում է Հայաստանի որոշմանը. վճռորոշ պահը մոտենում է
Մոսկվայի համար այսօր ամենահրատապ հարցերից մեկը, թերևս, այն է, թե ինչպես դուրս գալ ուկրաինական ցանցից, որի մեջ Կրեմլն է փ...
Գիշերն Ուկրաինան ռմբակոծել է Ռուսատանը. հարձակվել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Հուլիսի 25-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ ավիահարված են հասցրել Բելգորոդին։ Վնասվել են Լուչի ՋԷԿ-ը և «Յուժ...