Սպորտ
Ագուերոն հրաժարվել է իր աշխատավարձի մեծ մասից
Արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, ով դեկտեմբերի 15-ին սրտի խնդիրների պատճառով հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, հրաժարվել է իր 2 տարվա պայմանագրային աշխատավարձի մեծ մասից։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ագուերոյի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2023 թվականի հունիսը։ Սրտի հետ կապված խնդիրների մասին իմանալուց հետո նա ակումբից վճարումներ չի պահանջել 2022/23 մրցաշրջանի համար։
Նա նաև համաձայնել է աշխատավարձի կեսը ստանալ 2021/22 մրցաշրջանի մնացած հատվածի համար։
Հարձակվողը տեղյակ է ակումբի ֆինանսական ծանր վիճակին, և իր որոշումը թույլ կտա «Բարսելոնային» գրանցել Դանի Ալվեշին Լա Լիգայում, որպեսզի բրազիլացին կարողանա մասնակցել հունվարի 2-ին «Մալյորկայի» դեմ խաղին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Թիկնիզյանը՝ իր և Եղիշե Մելիքյանի հարաբերությունների մասին
Հենրիխ Մխիթարյանը հուզիչ գրառում է կատարել
5.0
Հայաստանը երեք մեդալ ունի Աշխարհի գավաթում
1.0
Հայ հարձակվողը` Անգլիայի Պրեմիեր լիգայո՞ւմ
4.0