Սպորտ
ՍՊՈՐՏ. Այսօր պայքարի մեջ կմտնի առաջին հայ մարզիկ՝ Ռաֆիկ Հարությունյանը. ծանրամարտի աշխարհի առաջնություն
Lilit T.
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտում դեկտեմբերի 7-ին մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր պայքարի մեջ կմտնի մեր մարզիկներից առաջինը։ 81 կգ քաշային կարգում ասպարեզ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը։
Երկամարտում Հարությունյանի նախնական պատվերն է՝ 360 կգ։ Այս քաշային կարգի մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 18։00-ին։
Հիշեցնենք, որ Հարությունյանից զատ, Հայաստանն աշխարհի առաջնությունում կներկայացնեն նաև Անդրանիկ Կարապետյանը, Դավիթ Հովյաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը, Տաթև Հակոբյանը, Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը, Վարազդատ Լալայանը, Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՍՊՈՐՏ. ՖԻՄԱ տղամարդկանց վոլեյբոլի թիմը՝ ՀՀ 2021-ի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն
Lilit T.
Կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել 9, իսկ ավարտել են խաղը 6 հոգով
Lilit T.
Բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը 5-րդ անգամ կարողացավ պաշտպանել WBA-ի վարկածով իր չեմպիոնական տիտղոսը
Lilit T.
Շախմատ. Հայաստանը ջախջախել է Սերբիային
Lilit T.