Կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել 9, իսկ ավարտել են խաղը 6 հոգով

Պորտուգալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Բելենենսեշ»-«Բենֆիկա» հանդիպումը ժամանակից շուտ է ավարտվել: 

Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Բելենենսեշի» մի շարք ֆուտբոլիտսներ չեն կարողացել մասնակցել այս խաղին: Թիմը Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային խնդրել է տեղափոխել խաղը, սակայն մերժում է ստացել: Արդյունքում՝ մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել թիմի 9 ֆուտբոլիստ, այդ թվում՝ երկու դարպասապահ: 

Առաջին կեսում «Բենֆիկան» 7 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Երկրորդ կեսում «Բելենենսեշը» դաշտ է դուրս եկել 7 ֆուտբոլիստով, իսկ խաղը շարունակելու սուլիչից անմիջապես հետո տանտերերի խաղացողներից մեկը վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել հանդիպումը: Մրցավարը ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել խաղը: 

12 տուրից հետո «Բելենենսեշը» մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղում է, իսկ «Բենֆիկան» գլխավորում է աղյուսակը: