Պատահարներ
Շիրակի մարզում բախվել են բեռնատարը և Volkswagen-ը. կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99 կմ հատվածոմ դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են 46-ամյա Արմենուհի Մշեցյանի վարած Volkswagen Polo մակնիշի և 53-ամյա Վազգեն Ավագյանի վարած ՄԱԶ մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Մշեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Volkswagen-ը, փակել գազաբալոնի փականը և սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հաստատում է` Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ թշնամին անկանոն կրակ է բացել
18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Քանաքեռցի Տույի և Արտյուշի սպանության կադրերը. Hraparak
Ովքե՞ր են Քանաքեռում սպանվածները և ի՞նչ վիճակում են վիրավորները. Shamshyan.am
Ադրբեջանցին մոտեցել է, խոսել աշխատողների հետ, հանել ատրճանակն ու սկսել կրակել. նա հասրակ զինվորական չի եղել. Инфотека 24
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0