Պատահարներ Կարևոր

ՊԲ-ն հաստատում է` Կարմիր շուկա  համայնքի  ուղղությամբ թշնամին անկանոն կրակ է բացել

ՊԲ-ն հաստատում է` Կարմիր շուկա  համայնքի  ուղղությամբ թշնամին անկանոն կրակ է բացել
Այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, ԱՀ  Մարտունու շրջանի Կարմիր շուկա  համայնքի  ուղղությամբ թշնամու բանակի առաջատար ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են…

Այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, ԱՀ  Մարտունու շրջանի Կարմիր շուկա  համայնքի  ուղղությամբ թշնամու բանակի առաջատար ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։

«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,֊ նշել է Ս. Սարումյանը։

Նա հավելել է, որ դեպքի մասին  տեղեկացրել են  ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250