Ովքե՞ր են Քանաքեռում սպանվածները և ի՞նչ վիճակում են վիրավորները. Shamshyan.am

Shamshyan.am-ը իր նախնական հրապարակման մեջ որպես հավելում նշել է, «աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ  թիվ 1  համալսարանական  հիվանդանոց  է ընդունվել Քանաքեռի բնակիչ, 19-ամյա  Գևորգ Ջաբոյանը:  Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել Քանաքեռ 16 փողոցի  16  տան բնակիչ, 61-ամյա Արտուշ Սիմոնյանը՝ «հեմոռագիկ շոկ, հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: 

 

Նույն հիվանդոնոց է տեղափոխվել Քանաքեռ 16  փողոցի 16 տան բնակիչ, 27-ամյա  Հովհաննես Սիմոնյանը՝ «աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: Նույն հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռ 16 փողոցի  16 տան բնակիչ,  37-ամյա Վլադիմիր Սիմոնյանը՝ «կրծքավանդակի որովայնի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: «Հրազենային վնասվածք» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել Զ. Սարկավագի փողոցի բնակիչ, 38-ամյա Արթուր Բորյանը:  Նույն հիվանդանոց է տեղափոխվել «ձախ նախաբազկի միջանցիկ հրազենային վիրավորում վնասվածք» ախտրոոշմամբ  Արթուր Պետրոսյանը: 

 

Պարզվել է՝ տեղում մահացել են  Զ. Սարկավագի փողոցի բնակիչ, 43-ամյա Արթուր Ղազարյանը, ով քրեական աշխարհում հայտնի, մեծ հեղինակություն ունեցող «Քանաքեռցի Տույն»  էր և Քանաքեռի բնակիչ, 37-այմա  Արայիկ Խաչատրյանը: Հիվանդանոցում Ա. Բորյանն ու Ա. Սիմոնյանը, գիտակցության չգալով, մահացել են:  Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և  6-րդ կետերի  և  235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

Քաղաքականություն