Պատահարներ

Ադրբեջանցին մոտեցել է, խոսել աշխատողների հետ, հանել ատրճանակն ու սկսել կրակել. նա հասրակ զինվորական չի եղել. Инфотека 24

Unknown
Ադրբեջանցին մոտեցել է, խոսել աշխատողների հետ, հանել ատրճանակն ու սկսել կրակել. նա հասրակ զինվորական չի եղել. Инфотека 24

Инфотека 24-ը գրում է, որ իրենց հայտնի են դարձել Շուշիի մերձակայքում խաղաղ բնակիչների վրա դաժան  հարձակման վերաբերյալ բացառիկ մանրամասներ:

 

Աշխատանքային թիմը գտնվել է Շուշիի երկու մուտքերի միջև ինչ-որ տեղ մեջտեղում։ Աշխատանքի ընթացքում նրանց է մոտեցել մի բարձրահասակ տղամարդ, ով եղել է ոչ թե սովորական ադրբեջանական ԶՈՒ-ի, այլ այլ զինվորական համազգեստով է եղել, կանգնել է նրանց առջև և սկսել «բզզալ»՝ չխոսելով ոչ ռուսերեն, ոչ ադրբեջաներեն։

 

Աշխատողները փորձել են բացատրել նրան, որ փորում են ջրի խողովակների համար անհրաժեշտ ակոսներ, սակայն մարդասպանը պարզապես շարունակել է ագրեսիվ ձայներ հանել, իջեցրել է ավտոմատը, հանել ատրճանակը և սկսել կրակել։ Մեկ մարդ տեղում սպանվել է, մյուսները` փորձել են թաքնվել: Մարդասպանը թիկունքից կրակ է բացել նրանց վրա։ Էքսկավատորի վարորդը  վիրավորվել է կրծքավանդակի հատվածում, սակայն քանի որ այդ պահին նա իջնելիս է եղել մեքենայից, մարդասպանը, ըստ ամենային, չի կարողացել դիպուկ կրակել և տղամարդու վիրավորումը մահացու չի եղել։

 

Լրատվականը գրում է, որ ատրճանակով սովորաբար զինվում են կա՛մ անվտանգության ծառայության աշխատակիցները, կա՛մ սպաները: Նշված համազգեստի նկարագրության ձևը հուշում է, որ մարդասպանը եղել է Ալիևի անվտանգության ծառայության աշխատակից, ինչը նշանակում է, որ նա ուղղակի հրահանգ է կատարել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250