Սպորտ
Մխիթարյանը կարող է չխաղալ Վերոնայի դեմ. նրա մոտ մկանային գերհոգնածություն է
Lilit A.
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի՝ «Վերոնայի» հետ կիրակի օրը կայանալիք խաղը: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Նշվում է, որ Մխիթարյանը չի մասնակցել «Ռոմայի» երեկվա մարզմանը: Նրա մոտ մկանային գերհոգնածություն է:
«Ռոմայի» մարզչական շտաբը՝ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ, Մխիթարյանի՝ հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի այսօրվա նրա վիճակը գնահատելուց հետո:
Նշենք՝ Մխիթարյանն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ: «Ռոման» 9 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ խփած և բաց թողած գոլերի 9-2 հարաբերակցությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Գողացել են Ռիո-2016-ի չեմպիոն եւ Տոկիո-2020-ի փոխչեմպիոն Ելենա Վեսնինայի օլիմպիական մեդալները
Lilit A.
Ալեքս Էսկանդարին դարձել է NASCAR-ի առաջին հայ ավտոարշավորդը
Lilit A.
Իտալիայում Ֆորմուլա 1 -ի մրցարշավի ժամանակ վթարի են ենթարկվել բրիտանացի և հոլանդացի արշավորդների բոլիդները
Lilit A.
Բացահայտվել է թե որքան աշխատավարձ է ստանում Լիոնել Մեսսին
Lilit T.