Քաղաքականություն

Ինչի՞ համար է հպարտանում՝ Մարտի 1-ի, թե «Պապլավոկ»-ում Պողոս Պողոսյանի սպանության համա՞ր․ Չախոյան

Ինչի՞ համար է հպարտանում՝ Մարտի 1-ի, թե «Պապլավոկ»-ում Պողոս Պողոսյանի սպանության համա՞ր․ Չախոյան

Այս ամբիոնից հնչում են հայտարարություններ, որոնց հետ, մեղմ ասած, ես հաշտ չեմ: Ճիշտն ասած, ուզում էի անդրադառնալ Լևոն Քոչարյանի հայտարարություններին, բայց էլի այդ աթոռները դատարկ են: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը:


«Այդ մարդկանց մոտ սովորություն է՝ գան, արագ հայտարարություններ անեն, արագ լքեն դահլիճը, որպեսզի չլսեն իրենց հայտարարություններին արված պատասխանները: Թերևս ստիպված եմ երկխոսել վերջիններիս աթոռների հետ: Ճար չկա ուրիշ»,- նշել է Չախոյանը: 


Նրա խոսքով՝ Լևոն Քոչարյանը հպարտանում է, իսկ ինքը փորձում է հասկանալ՝ ինչի՞ համար է հպարտանում՝ Մարտի 1-ի, թե Հոկտեմբերի 27-ի, «Պապլավոկ»-ում Պողոս Պողոսյանի սպանության համա՞ր է հպարտանում, էն քաղաքական սպանությունների ու հետապնդումների համա՞ր է հպարտանում:


«Ափսոս, դահլիճում չէր, հուսով եմ՝ կարձագանքեր տեղից»,- հավելել է Չախոյանը:


Նա անդրադարձավ նաև ընդդիմության՝ ՔՊ խմբակցության պատգամավորներին կոռուպցիոն գործարքների մեջ մեղադրելու վերաբերյալ հայտարարություններին: 


«Ժողովուրդ ջան, մի հատ ձեր կողքուբոլորը նայեք: Ձեր կողքը նստած է Լևոն Քոչարյանը, ու  հայրը՝ Ռոբերտ Քոչարյանը, էսօրվա օրով մեղադրվում է ապօրինի հարստացման համար: Դատախազությունը 200 միլիոն դոլարի գույք է պահանջում Ռոբերտ Քոչարյանից»,- նշեց նա՝ հավելով, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ինչի՞ մի օր հարց չեն տվել Քոչարյանին՝ ո՞նց եղավ, որ նախագահի 400 հազար դրամ աշխատավարձով Աֆրիկայում դարձար ոսկու հանքի տեր, Հունաստանում՝ առանձնատան տեր:


«Բա մի հատ հարց չե՞ք տալիս ձեր առաջնորդին, փորձում եք կոռուպցիա փնտրել մեր մեջ»,- ասել է պատգամավորը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250