Կարապետյանը՝ Ծառուկյանի ընկերություններում կատարվող գործընթացների մասին
Դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան»–ի առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում պետության կողմից կառավարման միջամտության վերաբերյալ հարցը։
Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք չի մտահոգվում, որ նույնը կարող է տեղի ունենալ նաև իր բիզնեսների հետ, Սամվել Կարապետյանը պատասխանել է, որ նման քայլերի դեպքում դրանց հետևանքները տեսանելի կլինեն։
«Թող մի քիչ կառավարեն։ Մարդիկ կյանքում չեն կառավարել, հիմա ուզում են կառավարեն։ Տվեք՝ թող կառավարեն»,- ասել է նա։
Կարապետյանը պնդել է, որ պետական կառավարման ներքո հայտնված ձեռնարկությունները կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։
«Քարը քարին չեն թողնի։ Հնարավորություն ունեցել են կառավարելու, օրինակ՝ Հրազդանի ցեմենտի գործարանը։ Հիմա կտեսնենք, թե ինչ վիճակի կհասնեն թե՛ այդ գործարանը, թե՛ կոնյակի գործարանը»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր...
Մոսկվան սպասում է Հայաստանի որոշմանը. վճռորոշ պահը մոտենում է
Մոսկվայի համար այսօր ամենահրատապ հարցերից մեկը, թերևս, այն է, թե ինչպես դուրս գալ ուկրաինական ցանցից, որի մեջ Կրեմլն է փ...
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. Զանգեզուրի պղնձ...