Գողացել են Ռիո-2016-ի չեմպիոն եւ Տոկիո-2020-ի փոխչեմպիոն Ելենա Վեսնինայի օլիմպիական մեդալները

2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի կանանց զուգախաղի չեմպիոն, Տոկիո-2020-ի խառը զուգախաղի փոխչեմպիոն Ելենա Վեսնինան հայտնել է, որ թալանել են իր մերձմոսկովյան առանձնատունը՝ գողանալով նաեւ օլիմպիական մեդալները։

«Ամուսնուս հետ մի քանի ժամ տան չէինք։ Երբ վերադարձանք ընթրիքից, նկատեցինք, որ գողացել են մեդալները, որոնք պայուսակի մեջ չերեւացող դարակում էին։ Ես դրանք չէի դրել չհրկիզվող պահարանի մեջ, որովհետեւ ցուցադրել էի թենիսի ակումբի երեխաներին։ Բայց չհրկիզվող պահարանը նույնպես կոտրել են եւ գողացել են թանկարժեք իրեր եւ զարդեր»,- պատմել է Վեսնինան։