
18+․ Ադրբեջանցիները անցել են անձնական վիրավորանքների և սպառնալիքների․ Մարիամ Հովսեփյան

Քաղաքագետ Մարիամ Հովսեփյանն ահազանգում է․ «Ադրբեջանցիներն արդեն տևական ժամանակ հնչեցնում են անձնական վիրավորանքներ և սպառնալիքներ հայերիս հասցեին: Օրերս սպառնում էին նաև ինձ և ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին: Հաշվի առնելով այն փաստը, որ Միլոնովի` 218 ընտրատեղամասում, դրանք են Մոսկովյան, Կիռովյան և Պուշկինյան շրջանները, ադրբեջանցիները շատ են՝ կոչ եմ անում Սանկտ-Պետերբուրգում ապրող մեր հայրենակիցներին ակտիվ մասնակցել ընտրություններին և աջակցել «Միասնական Ռուսաստան» կուսակցության թեկնածու Վիտալի Միլոնովին: Հիշեցնեմ, որ Միլոնովը գործող միակ բարձրաստիճան պաշտոնյան էր ՌԴ-ից, որ պատերազմի ընթացքում գտնվում էր Ստեփանակերտում: Միլոնովը միշտ է ներկայացրել մեր շահերը ՌԴ բարձր ամբիոններում՝ այդ իսկ պատճառով դառնալով ադրբեջանցիների աչքի փուշը»:




