Քիչ առաջ ինչ կրակոցներ են հնչել Թալին-Երևան ճանապարհին․ ոստիկանությունից պարզաբանում են
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ ժամը10։00-10։15-ի սահմաններում կրակոցներ են հնչել Երեւան-Գյումրի ավտոմայրուղու վրա՝ Թալինի հատվածում։
Auroranews-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրին․ «Ժամը 10։15-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ճանապարհին կրակոցների ձայներ են լսվում։ Մեկնած օպերատիվ խումբը Թալին-Երևան ճանապարհին 2-րդ կիլոմետր հատվածում հայտնաբերել է Որսմիության անդամ մի քաղաքացու, ով եղել է իր օրինական զենքով։ Քաղաքացու մոտ եղել է որսորդական ողորկափող հրազեն։ Նա հայտնել է, որ փորձնական կրակոցներ է արձակել։ Այս պահին նրան բերման են ենթարկել»։
Նմանատիպ հոդվածներ
Վիրավոր զինծառայող ունենք․ Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգա...
Գորիս - Կապան ճանապարհի վրա ադրբեջանցիները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների. Para TV
Գորիս - Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցիները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների։ Para TV-ի ունեցած տեղե...
Վիճաբանություն, կրակոց՝ «Եռաբլուր»-ի մուտքի մոտ
Երեւանում, սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազա...
18+ կադրեր․ ինչպես է հանցագործը ներխուժում Պերմի համալսարան և գնդակահարում մարդկանց
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե հանցագործն ինչպես է ներխուժում ՌԴ Պերմի պետական համալսարան։ Հիշեցնե...