Պատահարներ
«Հրազդան» ՔԿՀ-ում փորձել են փոխանցել 58․85 գրամ ընդհանուր քաշով թմրանյութ
2021 թվականի սեպտեմբերի 09-ին՝ ժամը 05։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից նկատվել է կասկածելի շարժ հիմնարկի հիմնական պատի շրջակայքում։
Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
Անմիջապես կատարվել է տարածքի զննում և վերոնշյալ հատվածից հայտնաբերվել են 1 փաթեթ և 2 թելակոճ, որոնց միջոցով դատապարտյալները փորձել են փաթեթը ներքաշել իրենց խուց։
Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 58․85 գրամ ընդհանուր քաշով, 5 առանձնացված փաթեթներով զանգված։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն
Նմանատիպ հոդվածներ
1500 դոլար կաշառք աշխատանքի ընդունվելու համար․ ձերբակալվել է դպրոցի տնօրենը
25-ամյա վարորդը Opel-ով բախվել է շինության պատին և կողաշրջվել. մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Բախվել են MAN բեռնատարն ու Honda-ն․ կա 7 վիրավոր
26-ամյա վարորդը BMW-ով բախվել է կառավարության մասնաշենքի պատին. կա վիրավոր
Ավելին Պատահարներ բաժնից
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0