Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել.

Գերմանիայի ֆուտբոլի հավաքականին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում։ Այդ մասին տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի թվիթերյան էջը, հայտնում է rsport.ria.ru-ն:

Գերմանիայի ընտրանին վերադառնալիս է եղել Իսլանդիայի հավաքականի հետ խաղից։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք կատարել է անվտանգության նկատառումներով։ Այժմ գերմանացի ֆուտբոլիստները կանոնավոր չվերթներով կմեկնեն Ֆրանկֆուրտ և Մյունխեն՝ իրենց ակումբներ վերադառնալու համար։

 

Քաղաքականություն