Պատահարներ
Փարպեցու փողոցում ծառը կոտրվել և ընկել է կայանած երկու ավտոմեքենայի վրա
Սեպտեմբերի 7-ին, ժամը 18։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարպեցու փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է՝ վնասելով բակում կայանած երկու ավտոմեքենա․ տուժածներ չկան։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0