Պատահարներ
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 19:00-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, Շիրակ գյուղից դեպի Վանաձոր ավտոճանապարհի՝ Շիրակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին: Վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնված 22-ամյա Լորիկ Մովսիսյանն ու 21-ամյա Լեռնիկ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0