Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. հիվանդանոցի ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:10–ի սահմաններում  Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի Նորամարգ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes  և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Մասիսի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն  ժամանած Արտակարգ իրավիճակների  նախարարության  փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Վիրավորներից  մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները,  ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: 

Քաղաքականություն