Առավոտյան բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 21012-ը. 4 վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Volkswagen Golf և ВАЗ 21012 ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ 

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները; Օպերատիվ են գործել Գավառի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին, մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

 

Փրկարարները վիրավորներին շտապօգնության ավտոմեքենաներին մոտեցնելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ 

Քաղաքականություն