Վայոց Ձորում բախվել են «Mercedes»-ը և «Toyota Grand»-ը. վիրավորների թվում անչափահասներ կան

Օգոստոսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 17։20-ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Արման Եգանյանի վարած Mercedes մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արա Սահակյանի վարած Toyota Grand մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Սաֆարյանը, Tօyota-ի վարորդ Ա. Սահակյանն ու նրա ուղևորները՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 44-ամյա Սաթենիկ Մարգարյանը, 11-ամյա Եվա Հովհաննիսյանը, 18-ամյա Մարիամ Վեզիրյանը և Անի Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ 

Որոշ ժամանակ անց նշված բժշկական կենտրոն է դիմել նաև Mercedes-ի վարորդ Ա. Եգանյանը։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։  

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ 

Ըստ աղբյուրի՝ վիրավորներից Ն. Սաֆարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։ 

Քաղաքականություն

Պատահարներ