Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան-Շենիկ գյուղամիջյան ճանապարհի  7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվել, ապա գլխիվայր հայտնվել դաշտում:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը , վթարի հետևանքով վարորդը  տեղում մահացել է, նրա  դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրր մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության  Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Քաղաքականություն

Պատահարներ