Ողբերգական դեպք. Երևանում մոտ 30 տարեկան տղամարդը կամրջից իրեն ցած է նետել

Այսօր, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևաևում: Ժամը 08:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել: 

ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Դավթաշենի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: 

Ժամանել է նաև  ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները: 

Ոստիկաններն ու փրկարարները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի: 

Դեպքի մասին  ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել  են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների  քննչական բաժին, որտեղից  ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արման Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ Արտյոմ Բադալյանի գլպավորությամբ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզումեն մահացածի ինքնությունը: 
 


 

Քաղաքականություն

Պատահարներ