Շտապօգնության ավտոմեքենա է վթարի ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է. կա վիրավոր
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևան-Սևան իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 55-ամյա Գնել Հարությունյանի վարած Jinbei մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Համլետ Խանզադյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Բախման հետևանքով Jinbei-ը կողաշրջվել է: Նշված ավտոմեքենան հաշվառված է Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության ավտոմեքենա և Տավուշի մարզից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդին՝ Բերդ քաղաքի բնակիչ, 60-ամյա Սուսաննա Գևորգյանին տեղափոխում էին Երևանի հիվանդանոցներից մեկը:
Կողաշրջման հետևանքով Ս. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ նրա քույրը՝ 62 ամյա Սվետլանա Գևորգյանը, ով նույնպես եղել է շտապօգնության ավտոմեքենայի մեջ, մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Սևանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում հրդեհ է բռնկվել․ լսվել են պայթյունի ձայներ
Ուժեղ հրդեհ է բռնկվել Բաքվի օդանավակայանի մայրուղու մոտակայքում, ականատեսները հայտնել են, որ պայթյուն են լսել: Հրդեհը բռ...
Նոր մանրամասներ Վերնիսաժում հայտնի գործարարի Range Rover-ի ուղղությամբ արձակված կրակոցներից
Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի...
4,13 հա տարածքում բռնկված հրդեհները հրշեջ-փրկարարները մարել են
Հուլիսի 30-ից 31-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ...
«Ովքեր ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ամենախիստ պատիժը կկրեն». Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքական իշխանությունները հետաքննում են երկրի հարավում մոլեգնող սաստիկ անտառային հրդեհների պատճառները, դիտարկվում է նաև...