Նոր մանրամասներ Վերնիսաժում հայտնի գործարարի Range Rover-ի ուղղությամբ արձակված կրակոցներից
Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննիչների օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երբ Range Rover-ի ուղղությամբ կրակոցներ են արձակվել, այն վարելիս է եղել Երևան քաղաքի Կնետրոն վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Արմեն Վիրաբյանը: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչներն արդեն ունեն ենթադրյալ սպանության փորձ կատարելու կասկածյալի տվյալները, ով նույնպես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ է: Նա 31-ամյա Սարգիս Գ.-ն է:
Range Rover-ի վրա էլ հայտնմաբերվել է 5 կրակոցի հետք, և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Սարգիս Գ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Վիրաբյանը Հանրապետությունում հայտնի ընկերությունների մեկի սեփականատերերից մեկն է:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում հրդեհ է բռնկվել․ լսվել են պայթյունի ձայներ
Ուժեղ հրդեհ է բռնկվել Բաքվի օդանավակայանի մայրուղու մոտակայքում, ականատեսները հայտնել են, որ պայթյուն են լսել: Հրդեհը բռ...
Շտապօգնության ավտոմեքենա է վթարի ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է. կա վիրավոր
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևան-Սևան իջևան ավտոճանա...
4,13 հա տարածքում բռնկված հրդեհները հրշեջ-փրկարարները մարել են
Հուլիսի 30-ից 31-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ...
«Ովքեր ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ամենախիստ պատիժը կկրեն». Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքական իշխանությունները հետաքննում են երկրի հարավում մոլեգնող սաստիկ անտառային հրդեհների պատճառները, դիտարկվում է նաև...