Ստամբուլում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով կան զոհեր

Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ, կա մեկ վիրավոր:

Նշվում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել տղամարդկանց երկու խմբերի միջև ծագած վիճաբանության ընթացքում՝ Բեյօղլու շրջանում:

 

Ստամբուլում փոխհրաձգության հետևանքով կան զոհեր

 

Տղամարդկանցից մեկը ոտքից վիրավորվել է, ինչից հետո նա սպանել է 3-ին: Նա ձերբակալվել է և տեղափոխվել հիվանդանոց: