Պատահարներ
Ռուսաստանի 2 խոշոր քաղաք ջրասույզ կլինի 22-րդ դարում. կլիմայագետների կանխատեսումները
Ռուս կլիմայագետները կանխատեսել են ՌԴ 2 խոշոր քաղաքների ջրասույզ լինելը: Ըստ մասնագետների, գլոբալ տաքացման պատճառով ջրի տակ կանցնեն Սանկտ Պետերբուրգն ու Արխանգելսկը: Ռուսաստանում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի «Կլիմա և էներգետիկա» ծրագրի նախագահ Ալեքսեյ Կոկորինը կարծիք է հայտնել, որ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը հաջորդ հարյուրամյակում սպառնում է ոչնչացնել երկրի խոշոր քաղաքները: Ըստ նրա, 22-րդ դարի մեծագույն խնդիրներից մեկը լինելու է Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը վատագույն գնահատականներով՝ 5 մետրով: Այս խնդիրներից խուսափելու միակ տարբերակը ջերմոցային գազերի արտանետումը կրճատելն է: |
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0