Nissan X-Trail-ը տապալել է քարե պարիսպն ու գլխիայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 26-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:3-ի սահմաններում  Nissan X-Trail  մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի խճուղում՝ Նուբարաշենի բանտի ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի սեփական տան քարե պարսպին, տապալել այն և  առաւջ ընթանալով՝ գլխիվայր մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով 3 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել,  ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

 

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Վթարի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն  ասում էին. «Նշված հատվածում արդեն  6-րդ վթարն է տեղի ունենում, իսկ բազմաթիվ անգամ դիմել ենք Երևանի քաղաքապետարան, ՀՀ ոստիկանություն,  որպեսզի նշված հատվածում կամ արագաչափ տեղադրեն, որը նախկինում եղել է, կամ արհեստական անհարթություն, որպեսզի կանխվեն նման վթարները, սակայն  դրական պատասխան չենք ստացել պատկան մարմիններից: Նախկինում,  երբ արագաչափ դրված էր,  վարորդները զգուշավորություն էին ցուցաբերում, իսկ արագաչափը երբ հանեցին, վթարների թիվն ավելացավ: Գոնե այս դեպքից հետո ճանապարհային ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը միջոցներ ձեռնարկեն,  խնդիրը լուծեն, հակառակ դեպքում՝ չկա երաշխիք, որ սա կլինի վերջին վթարը»:

Քաղաքականություն

Պատահարներ