
Վրաստանում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանի հարավ-արևելքում՝ Թբիլիսիից 54 կմ հեռավորության վրա 3.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնել Է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:02-ին Քվեմո Քարթլի շրջանում՝ Ծալկա շրջկենտրոնից 13 կմ հարավ-արեւմուտք, Սալամալեյկի գյուղի մերձակայքում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: