Պատահարներ
Բելգիայում առատ տեղումների պատճառով ջրհեղեղ է սկսվել
Բելգիայում առատ տեղումների պատճառով ջրհեղեղ է սկսվել. հեղեղվել է մի քանի բնակավայր, այդ թվում՝ Նամյուր քաղաքը, որը Վալլոնիայի շրջանի վարչական կենտրոնն է: Հաղորդվում է, որ ամենից շատը տուժել է Դինան քաղաքը:
[4995880c7ec19866244969251dfe7624.jpg]
Առատ տեղումներից գոյացած հեղեղը դեպի քաղաքներ է քշել տասնյակ ավտոմեքենաներ, ճանապարհային նշաններ ու արգելափակոցներ:
Քաղաքի տարբեր թաղամասերում ջրի մակարդակը հասնում է մինչև 30 սմ-ի, բայց նյութական վնասների մասին է միայն խոսքը, տուժածներ չկան:
[a91607f730c84074a04916d59b0dcc20.jpg]
Վերջին 100 տարվա մեջ ամենաառատ տեղումների պատճառով Բելգիայում մի շարք գետեր և դրանց վտակներ դուրս են եկել հունից: