Պատահարներ
Զինծառայողը մահացել էր հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին․ ձերբակալվել է դիրքի ավագը
2021թ. հուլիսի 16-ին` ժամը 21:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Խաչատուրի Ղազարյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Ղազարյանը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագ, լեյտենանտ Հ.Ա-ն:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին․ զոհ ունենք
13:30-ից ադրբեջանական ԶՈւ–ն պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հայտնում է, թե ինչ իրավիճակ է այս պահին
ՊՆ-ն հայտարարություն է տարածել. սահմանին երկու կողմից էլ կան կորուստներ
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ վիրավոր ունեն
Ավելին Պատահարներ բաժնից
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0