Կոտայքում 34-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Toyota-ով բախվել է կայանված BMW X5-ին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Երեկ՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 36-ամյա Խաչատուր Օհանյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածի թույլատրելի մասում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ, 37-ամյա Կարեն Միհրանյանի վարած BMW X5 մակնիշի  ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  այնուհետև Toyota-ն դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել կանաչ տարածքում: 

 

Վթարի հետևանքով Toyota–ի ուղևոր, Երևանի բնակիչ, 34-ամյա Գրետա Կարապետյանին, ում առաջինը օգնության է հասել   BMW X5-ի վարորդ Կ. Միհրանյանը, օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում  առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն: 

 

 Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է՝ Toyota–ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած):