Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կա 10 վիրավոր

Հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 21:30-ի սահմաններում, Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:  

 

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 10 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն և Երևանի տարբեր հիվանդանոցներ:   Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարար ջոկատի փրկարարները:   Opel-ի վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա:   Օպերատիվ են գործել Աբովյանի, Նոր Հաճնի և Բյուրեղավանի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին, այդ թվում՝ երեխաների, մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:   

 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:   Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները, որոնք վերածվել են մետաղե ջարդոնի, տեղափոխվում են ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք: