Գեղարքունիքի մարզում ՊՆ 34-ամյա ծառայողը Opel-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կա 8 վիրավոր

Երեկ՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Արեն Մ-ն  իր վարած  Opel Astra մակնիշի  ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  8.6-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Արեն Մ.-ն  ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 31-ամյա Տաթև Մ.-ն, 7-ամյա Եվա Մ.-ն,  3-ամյա Հայկ Մ.-ն, 58-ամյա Զարուհի Մ.-ն, 15-ամյա Ելենա Ս.-ն, 11-ամյա Հրաչյա Ս.-ն և 32-ամյա Դավիթ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

 

Ըստ տեղեկությունների՝ վարորդ Արեն Մ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ վիրավորները նրա ընտանիքի անդամներն են: