Սյունիքի մարզում ադրբեջանցի զինվորները 13-ամյա հովիվից 3 կով են խլել․ «Հրապարակը»
Քիչ առաջ «Հրապարակը» ահազանգ է ստացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղից, որտեղ առավոտ կանուխ ադրբեջանցի սահմանապահների մասնակցությամբ տհաճ միջադեպ է գրանցվել:
Համայնքի բնակիչներից պատմել են, որ հակառակորդի զինվորները 13-ամյա հովիվից խլել են 3 կով: Երեխան անմիջապես դիմել է գյուղացիներին, պատմել իր հետ կատարվածը:
Տեղեկությունը ճշտելու համար «Հրապարակը» կապվել է Տեղի համայնքապետի մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանի հետ։
Վերջինս ասաց, որ միջադեպ, այո, գրանցվել է, դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6-ի սահմաններում, իսկ արդեն 6 անց կես համայնքապետ Ներսես Շադունցը կապ է հաստատել առաջին բանակային կորպուսի և ռուս խաղաղապահների հետ, որից հետո հաջողվել է խոշոր եղջերավորներին հետ վերադարձնել: Մամուլի խոսնակը դժվարացավ ասել՝ երեխային վախեցրել են, թե ոչ, բայց հավանական է, որ անասուններն են հատել սահմանը, որից էլ փորձել են օգտվել ադրբեջանցի սահմանապահները:
Նմանատիպ հոդվածներ
ԱԹՍ-ները պայթուցիկ նյութերով հարձակվել են Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա
ԱԹՍ-ները պայթուցիկ նյութերով հարձակվել են Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sh...
Գերմանիայի օդանավակայաններից մեկում անձը դանակով հարձակվել է քաղաքացիների վրա․ կա վիրավոր
Գերմանական Դյուզելդորֆ քաղաքում անհայտ անձն օդանավակայանում դանակով հարձակվել է քաղաքացիների վրա, հայտնում է Reuters-ը՝...
Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ վարորդներն ու ուղևորները տեղափոխվել են բուժկենտրոն
Երեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Լանջազատ գյուղի սկզբնամասում բախվ...
Աֆղանստանում ռազմական ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել. ոստիկան է մահացել, 21 մարդ՝ վիրավորվել
Աֆղանստանում ռազմական ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել, որի հետևանքով մահացել է մեկ ոստիկան, վիրավորվել 21 մար...