
Շուշիի մերձակայքում կրկին հրաձգություն է եղել․ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել և նշել, թե ադրբեջանական դիրքերի հերթական գնդակոծության մասին:\n\nՀուլիսի 15-ի գիշերը Շուշի քաղաքի տարածքում գնդակոծվել են Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը: Նշում են, թե կրակն իրականացվել է Ադրբեջանի տարածքում գտնվող անօրինական հայկական զինված ջոկատների կողմից, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ:\n\nՀրետակոծումը ճնշվել է պատասխան կրակով: Ադրբեջանցի զինծառայողների շրջանում վիրավորներ կամ զոհեր չկան:
Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը ցանկացած սադրանքից հետո հայտարարում է, թե հայկական կողմն է նախահարձակ եղել և այդ միջոցով փորձում թաքցնել իրականությունը։