Պայմանագրային զինծառայողը Volkswagen-ով բախվել է ճանապարհի եզրային քարերին. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Գյումրիի բնակիչ,  29-ամյա  Գևորգ Հակոբյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ հավածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրային քարերին: Shamshyan-ը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդ Գ. Հակոբյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: 

 

Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ծառայում է  ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: