Պատահարներ
Կոթի համայնքի սահմանի ողջ երկայնքով հրդեհ է բռնկվել. հեղինակները ադրբեջանցիներն են. ArmLur.am
Սահմանամերձ Կոթի համայնքի սահմանի ողջ երկայնքով հրդեհ է այս պահին։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը:
ՀՀ Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչները ArmLur.am-ի հետ զրույցում պատմեցին, որ հրդեհի հեղինակները ադրբեջանցիներն են. «հենց կրակը վառել են, քամի է սկսվել, որն էլ կրակն ամբողջությամբ հակառակորդի կողմ է տարել։ Այս օրերին մենք էլ քամուն էինք սպասում, ու արի ու տես, որ քամին ճիշտ ժամանակին վրա հասավ»,- պատմեցին բնակիչները։
Այս պահին իրենց դաշտերն են այրվում, բնակիչների պատմելով, կրակը հասել է ադրբեջանական դիրքերին։ Հայկական կողմի մի հատվածն է այրվում, վնասը չնչին է։ Բնակիչների պատմելով, այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ մեքենաներն են այնտեղ և սպասում են։ Կոթեցիների խոսքով, քամին իրենց օգտին է։
Նմանատիպ հոդվածներ
Միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին․ զոհ ունենք
13:30-ից ադրբեջանական ԶՈւ–ն պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հայտնում է, թե ինչ իրավիճակ է այս պահին
Արմավիրի մարզում վթարի է ենթարկվել աշակերտներ տեղափոխող Mercedes Sprinter-ը. երեխաները վերադառնում էին Աշտարակի ձորից
Երևանում 29-ամյա վարորդը BMW X6-ով Իսակովի պողոտայում «զվռնում էր» մայթերով.. Shamshyan.com
Ավելին Պատահարներ բաժնից
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0