Արմավիրի մարզում վթարի է ենթարկվել աշակերտներ տեղափոխող Mercedes Sprinter-ը. երեխաները վերադառնում էին Աշտարակի ձորից
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 37-ամյա Հայկ Ալեքսանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի և 45-ամյա Հայկ Սաֆարյանի վարած Mercedes Sprinter մակնիշի միկրոավտոբուսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ի դասակի տեսուչներ Արմեն Գրիգորյանն ու Սարգիս Սարգսյանը: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հոհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes Sprinter-ի մեջ եղել է մոտ 20 երեխա, ովքեր սովորում են Էջմիածնի տարբեր դպրոցներում և Աշտարակի ձորից, որտեղ գնացել էին հանգստի նպատակով, վերադառնալիս են եղել:
Նմանատիպ հոդվածներ
Միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին․ զոհ ունենք
Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական Զ...
13:30-ից ադրբեջանական ԶՈւ–ն պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հայտնում է, թե ինչ իրավիճակ է այս պահին
Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է:Հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ա...
Տավուշի մարզում թալանել են միջնակարգ դպրոցի ուսուցչուհու բնակարանը՝ տանելով խոշոր չափի ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, եվրո և ՀՀ դրամ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչան վարչությունում առանձնապես խո...
Վերին Շորժայում երկու վիրավոր ունենք. ԱԽ քարտուղար
Այսօր Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում փոխհրաձգության հետևանքով երկու զինծառայող է վիրավորվել։ Հանր...