Երևանում 29-ամյա վարորդը BMW X6-ով Իսակովի պողոտայում «զվռնում էր» մայթերով.. Shamshyan.com
Երեկ՝ հուլիս 6-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը Երևանում ծառայության անցնելու կապակցությամբ այցելել է պարեկային ծառայության Երևանի գունդ, իսկ այսօր պարեկային ծառայողները անցել են իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը: Գաղտնիք չէ, որ Երևանում կան որոշ վարորդներ, ովքեր իրենց վեր են դասում օրենքից ու կարող են չարամտորեն խախտել ճանապարհային երթևեկության կանոնները և իրենց երկաթյա նժույգով «զվռնել» մայթերով: Երեկ՝ հուլիսի 6-ին, Իսակովի պողոտայում իրեն օրենքից վեր դասելով, BMW X6 մակնիշի 67 ՏՏ 858 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, արհամարհելով օրենքը, կոպիտ կերպով խախտելով ճանապարային երթևեկության կանոնները, մայթով էր երթևեկում:
Եթե քաղաքակիրթ երկրում սույն երիտասարդ վարորդը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Վլադիմիր Արևշատյանն է, երթևեկեր, ապա իր ավտոմեքենայի գույնի կլորիկ գումարով վարչական պատասխանատվության կենթարկվեր, ավտոմեքենան էլ տևական ժամանակ կտեղափոխվեր պահպանվող հատուկ տարածք, որպեսզի հետագայում նման ձևի չարհամարհի օրենքը: Մնում է հավատալ, որ պարեկային ծառայության Երևանի գնդի նորանշանակ պետ Խաչիկ Սամվելյանը հետևություններ կանի և սույն երիկտասարդը կենթարկվի վարչական պատասխանատվության , ինչը դաս կլինի նրա նման բազմաթիվ օրինախախտ վարորդերի և Խ. Սամվելյանի հետևողականության արդյունքում հասարակությունը կհամոզվի, որ իրոք իրավիճակ է փոխվել:
Նմանատիպ հոդվածներ
Միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին․ զոհ ունենք
Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական Զ...
13:30-ից ադրբեջանական ԶՈւ–ն պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հայտնում է, թե ինչ իրավիճակ է այս պահին
Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է:Հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ա...
Արմավիրի մարզում վթարի է ենթարկվել աշակերտներ տեղափոխող Mercedes Sprinter-ը. երեխաները վերադառնում էին Աշտարակի ձորից
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ...
Վերին Շորժայում երկու վիրավոր ունենք. ԱԽ քարտուղար
Այսօր Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում փոխհրաձգության հետևանքով երկու զինծառայող է վիրավորվել։ Հանր...