
Արծվի թևերի մոտ բախվել են Mercedes-ը, Nissan-ը, Opel Astra-ն ու Ford-ը

Այսօր՝ հուլիսի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում ՝ Արծվի թևերի մոտ, բախվել են Հայկ Աբրահամյանի վարած Nissan մակնիշի, Արտյոմ Խաչատրյանի վարած Opel Astra մակնիշի, Տիգրան Վարդանյանի վարած Mercedes մակնիշի և Գուրգեն Արզումանյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: