ՍՊՈՐՏ. Քրիստիան Էրիկսենը, որն ունեցել էր սրտի կանգ, հիվանդանոցից նամակ է գրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալական «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան պատմել է, որ Ֆինլանդիայի հետ խաղի ժամանակ գիտակցությունը կորցրած դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հիվանդանոցից նամակ է գրել խմբի չաթում: Ֆուտբոլիստը նշել է, որ իրեն շատ ավելի լավ է զգում՝ հույս հայնելով, որ կշարունակի կարիերան: Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով Sky Sport Italia հեռուստաալիքին: Հիշեցնենք, որ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացվող Եվրոպայի առաջնության Դանիա-Ֆինլանդիա հանդիպման ընթացքում Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսոնը անսպասելի ընկել էր: Բժիշկները վերակենդանացնող միջոցառումներ էին իրականացրել, ավելի ուշ ֆուտբոլիստը տեղափոխվել էր հիվանդանոց: UEFA-ն հաղորդել է, որ նրա առողջական վիճակը կայուն է:
Ըստ նախնական տեղեկությունների, Էրիկսենն ունեցել է սրտի կանգ: