Հայկ Կոնջորյանի եղբայրը դատված լինելով՝ ներկայացրել է դատվածություն չունենալու տեղեկանք. Քրիստինե Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խորհրդարանում անդրադարձել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի շուրջ հրապարակված տեղեկություններին՝ պնդելով, որ վերջինս օրենքի առաջ արտոնյալ վերաբերմունքի է արժանացել։
Վարդանյանի խոսքով՝ Ավետ Կոնջորյանը 2025 թվականի հուլիսի 1-ին մեկ տարով զրկվել էր վարորդական իրավունքից, սակայն երեք ամիս անց կրկին հայտնվել էր մեքենայի ղեկին։ Այդ դեպքով, նրա խոսքով, քրեական վարույթ է նախաձեռնվել, որի ընթացքում ներկայացվել է տեղեկանք, թե նա դատվածություն չունի։
Պատգամավորը պնդել է, որ իրականում Ավետ Կոնջորյանը 2010 թվականին դատապարտվել է խարդախության հոդվածով, իսկ այդ տեղեկությունը վարույթն իրականացնող մարմնին չի ներկայացվել, ինչի հետևանքով, նրա գնահատմամբ, վերջինս ստացել է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ։
«Եթե Ավետ Կոնջորյանը չլիներ Հայկ Կոնջորյանի եղբայրը, հնարավորություն կունենա՞ր ՆԳՆ-ից ստանալ տեղեկանք, թե դատված չի եղել, և դրա արդյունքում ավելի մեղմ պատիժ ստանալ։ Իմ միանշանակ պատասխանը՝ ոչ է»,- հայտարարել է Վարդանյանը։
Նա նաև քննադատել է Հայկ Կոնջորյանի՝ եղբոր գործողություններից հրապարակայնորեն տարանջատվելու հայտարարությունները՝ նշելով, որ, իր կարծիքով, եթե պաշտոնյայի ընտանիքի անդամները նման արտոնություններից չօգտվեին, այդ կապը հանրային քննարկման թեմա չէր դառնա։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վիզաների ազատականացու...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարությ...