ՍՊՈՐՏ. Դանիայի ֆուտբոլային ասոցիացիան տեղեկություններ է հաղորդել Քրիստիան Էրիկսենի վիճակի մասին

Դանիայի հավաքականի եւ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի առողջական վիճակը կայուն է, սակայն նա դեռ կմնա հիվանդանոցում հետազոտվելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Դանիայի ֆուտբոլային ասոցացիայի մամուլի ծառայությունը։ 

Դանիայի հավաքականի առաջատարներից մեկի մասնակցությունը Եվրո-2020-ին, ամենայն հավանականությամբ, ավարտված է։ 

Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրում Դանիայի հավաքականը 0։1 հաշվով պարտվել էր Ֆինլանդիային, 29-ամյա Էրիկսենը առաջին խաղակեսի վերջնամասում կորցրել էր գիտակցությունը։ Նրա կյանքը փրկել էին սրտի անուղղակի մերսման եւ դեֆիբրիլյատորի օգնությամբ։ 




«Այսօր առավոտյան մենք խոսել ենք Քրիստիան Էրիկսենի հետ․ նա բարևներ էր ուղարկում իր թիմակիցներին։ Նրա վիճակը շարունակում է կայուն մնալ, բայց դեռ գտնվում է հիվանդանոցում՝ հետագա հետազոտությունների համար։ 

Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու անձնակազմը հոգեբանական աջակցություն են ստացել ու կշարունակեն ուս ուսի տված կռվել ու պայքարել այս մրցաշարում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլորին՝ երկրպագուներին, ֆուտբոլիստներին, Դանիայի և Անգլիայի թագավորական ընտանիքիներին, միջազգային ասոցիացիաներին, ակումբներին և մյուսներին՝ Քրիստիանին ուղղված աջակցության համար։ Առաջարկում ենք բոլոր ցանկացողներին իրենց մաղթանքներն ուղարկել մեզ։ Մենք դրանք կփոխանցենք Քրիստիանին և նրա ընտանիքին»,- գրել է Դանիայի ֆուտբոլային ասոցիացիայի Թվիթերի էջը։