Հոգնել ու զզվել ենք այս իշխանությունից. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստվում են ասել իրենց լուրջ խոսքը, երբ գա համապատասխան օրը։
Իր գործով դատական նիստից առաջ Սամվել Կարապետյանը նշել է, որ հասկանում է բոլորի հոգնածությունն ու զզվանքը ներկայիս իշխանությունից և մեկ օր առաջ նրանց ճանապարհելու ցանկությունը։ Նա ընդգծել է, որ իրենք նույնպես հոգնել են, սակայն ամեն ինչ անում են օրինական ճանապարհով՝ երկիրը ցնցումների չտանելու համար։
Կարապետյանի փոխանցմամբ՝ ձեռնարկվում են բոլոր օրինական քայլերը, որոնք կարող են հեռացնել այս իշխանությանը։ Նա հավելել է, որ նախկինում արդեն բացատրել է, թե դա մարդ չէ, այլ մեխանիզմ։ Ըստ նրա՝ վերջնական հաղթանակ տանելու համար անհրաժեշտ է քանդել այդ մեխանիզմը, ինչը բավականին դժվար է, քանի որ այն ստեղծվել է շատ լուրջ պետությունների կողմից։ Ճշտող հարցին, թե որ պետությունների մասին է խոսքը, նա պատասխանել է՝ ոչ բարեկամ։
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ նոր կենսաչափական համակարգի մեկնարկը նախատ...
Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet
2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պա...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...