ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում միգրանտների կենտրոն ստեղծելու լուրերին
Հայաստանում Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել, նման հարց հայկական կողմի հետ չի քննարկվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով շրջանառվող լուրերին, թե ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ին կայանալիք նիստում Իտալիան քննարկման է ներկայացնելու մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անօրինական միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու հարցը։
«Մեզ նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել»,- նշել է Անի Բադալյանը։
Euronews-ն օգոստոսի 3-ին գրել է, որ ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ի նիստում մի շարք երկրներում անօրինական միգրանտների պահման վայրեր ստեղծելու առաջարկը ներկայացնելու է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոսին։
Նշվում է, որ հավանական ընդունող երկրների շարքում են մի քանի աֆրիկյան պետություններ, որոնցից ամենահավանական տարբերակներից մեկն Ուգանդան է։
Իտալիան առաջարկում է ստեղծել Եվրոպական միությունից դուրս գործող ապօրինի միգրանտների պահման կենտրոնների ցանց, որը կծառայի ապօրինի միգրացիայի կառավարմանը։
Նոր կենտրոնները, ըստ Իտալիայի առաջարկի, կֆինանսավորվեն Եվրամիության միջոցներով։
Ըստ Euronews-ի՝ Իտալիան առաջարկում է նման կենտրոններ ստեղծել աֆրիկյան մի շարք պետություններում, ինչպես նաև մի քանի այլ երկրներում, որոնք գտնվում են ավանդական միգրացիոն ուղիներից դուրս։ Հավանական թեկնածու երկրների թվում են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Եթովպիան, Ուզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։
Euronews-ը նաև գրում է, որ Իտալիայի առաջարկի նախագիծը հրապարակվել է իտալական մի շարք լրատվամիջոցներում և հաստատվել է նաև իտալացի պաշտոնյաների կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր...
Մոսկվան սպասում է Հայաստանի որոշմանը. վճռորոշ պահը մոտենում է
Մոսկվայի համար այսօր ամենահրատապ հարցերից մեկը, թերևս, այն է, թե ինչպես դուրս գալ ուկրաինական ցանցից, որի մեջ Կրեմլն է փ...
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. Զանգեզուրի պղնձ...