Եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Ստամբուլից Բաքու կհասնեն գնացքով և ավտոմեքենայով. Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը CNN Turk-ին հայտնել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը Թուրքիայի ու Ադրբեջանի համար կստեղծի տրանսպորտային նոր հեռանկարներ։
Հաջիևի համաձայն՝ ադրբեջանական կողմն արդեն մոտ է տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման ավարտին։ Բաքվից դեպի Զանգելան և Հայաստանի սահման տանող ավտոճանապարհներն ու երկաթգիծը կառուցման վերջնական փուլում են, իսկ Նախիջևանի երկաթուղային հատվածը վերականգնված է։
Նա նաև մատնանշել է, որ Թուրքիան Կարսի ու Իգդիրի միջև նոր երկաթգիծ է կառուցում, որը ներառվելու է տարածաշրջանային նոր տրանսպորտային ցանցում։
«Եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ գնացքով։ Դա այդքան էլ հեռու հեռանկար չէ։ Ակտիվ դիվանագիտական աշխատանքն ու ենթակառուցվածքների շինարարությունը շարունակվում են»,- նշել է Հաջիևը։
Հարցազրույցի ընթացքում նա նաև պնդել է, որ Հայաստանն ԱՄՆ-ի հետ միասին պարտավորվել է ավարտին հասցնել մոտ 42 կիլոմետր երկարություն ունեցող պակասող հատվածի կառուցումը։
Ադրբեջանի նախագահի օգնականի փոխանցմամբ՝ նշված աշխատանքների ավարտից հետո կստեղծվեն առևտրի և փոխադրումների նոր հնարավորություններ։
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ նոր կենսաչափական համակարգի մեկնարկը նախատ...
Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet
2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պա...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...