Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Renault Logan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում

Երեկ՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Renault Logan  մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում:

 

 Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  1-ին վաշտի  2-րդ դասակի ծառայողները, ինչպես նաև Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է թե՛ բժշկական օգնությունից, թե՛ ճանապարհային ոստիկանների ծառայությունից: Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: 

Քաղաքականություն

Պատահարներ